12 մարտի 2012 - 16:47 AMT
Պաղեստինյան հրթիռը պայթել է Թել Ավիվից 40 կմ հեռավորության վրա

Այսօր Գազայի գրոհայինների կողմից բաց թողնված հրթիռներից մեկը պայթել է Թել Ավիվից 40 կմ դեպի հարավ հեռավորության վրա:

ՑԱԽԱԼ-ի մամուլի ներկայացուցչի խոսքով, այսօր Իսրայելի ուղղությամբ 31 հրթիռ է բաց թողնվել: 7 հրթիռներ ոչնչացվել են «երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի կողմից: Մյուսները պայթել են բաց դաշտում:

Մարտի 10-ին Իսրայելի ուղղությամբ բաց է թողնվել 23, մարտի 10-ին` 47 հրթիռ: