12 մարտի 2012 - 17:21 AMT
«Վիքիփեդիայի» հիմնադիրը նշանակվել է բրիտանական կառավարության խորհրդական

Ջիմմի Ուեյլսը, որը խոշորագույն օնլայն-հանրագիտարան «Վիկիպեդիայի» հիմնադիրն է, նշանակվել է բրիտանական կառավարության խորհրդական: Նման հայտարարություն է արել Ռոհան Սիլվան, որը Դևիդ Քեմերոնի ավագ օգնականն է, South by Southwest (SXSW) խորհրդաժողովում, հայտնում է «Վեստին»:

Ուեյլսը խորհդատվություն կտա պետծառայողներին ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման հարցում: Նրա աշխատանքն այդ պաշտոնում չի վարձատրվելու, գրում է The Daily Telegraph-ը:

Ուեյլսը նաև կզբաղվի «բաց կառավարության» նախաձեռնությամբ ու օնլայն հարթակի ստեղծմամբ պետություն-հասարակություն շփման համար:Նա հավանաբար, կմիանա նաև www.gov.uk կայքի մշակմանը: