12 մարտի 2012 - 17:23 AMT
Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը

Այսօր ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրեց մեծամասնականան ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը նշեց, որ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, այս տարիների ընթացքում բավական օրենսդրական աշխատանք կատարել է, սակայն դեռ անելիքները շատ են և պատրաստ է մեկ անգամ ևս քաղաքացիների վստահությունը ստանալու դեպքում շարունակել աշխատանքը օրենսդիր մարմնում: