12 մարտի 2012 - 17:40 AMT
Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ որոշումների իրականացումը

Մարտի 12-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները քննարկել են Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, հաջորդ ամիս կայանալիք ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախապատրաստական աշխատանքները, ՀԱՊԿ օրակարգային հարցեր: