Սիրիական Հոմսում հայտնաբերվել են 21 կանանց և 26 երեխաների մարմիններ: Ընդդիմությունը սպանության մեջ մեղադրում է զինվորականներին, Բաշար Ասադի ենթականերին, պաշտոնական ԶԼՄ-ները պնդում են, որ նրանց սպանել են ահաբեկիչները:
Մինչ այդ երկրից մեկնել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը: Ընդդիոմության և Բաշար Ասադի հետ բանակցություններն էական արդյունք չեն տվել, սակայն Անանը համոզված է, որ ամեն ինչ կփոխվի:
Նա հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված: Նա ասել է, որ իր հանդիպած բոլոր սիրիացիները խաղաղություն են ցանկանում, ցանականում են դադարեցնել արհունահեղությունը և նորմալ կյանքով ապրել:
Մինչ այդ, Հոմսի այն շրջանից, որտեղ գտնվել են մարմինները, բազմաթիվ բնակիչներ են հեռանում: