12 մարտի 2012 - 18:32 AMT
Շախմատիստուհիներին կարգելվի խաղի ներկայանալ անպատշաճ կերպով հագնված

Եվրոպական շախմատային միությունն այս օրերին Թուրքիայում ընթացող Եվրոպայի կանանց առաջնությունում խիստ դրես-կոդ է սահմանել այն դեպքերը նվազագույնի հասցնելու համար, երբ շախմատիստուհիները խաղի են ներկայացնում անպատշաճ հագնված:

Հագուստը պետք է լինի մաքուր, արդուկված, չպետք է լինի չափազանց մաշված, չպետք է ունենա անցքեր:

Երկու սեռերին խորհուրդ են տալիս, որպեսզի արտաքին տեսքը լինի ներդաշնակ և ոչ չափազանց վառ, հաղորդում է newsru.com-ը: