12 մարտի 2012 - 18:51 AMT
«Նոր ալիք 2012» մրցույթն ամեն դեպքում տեղի կունենա Յուրմալայում

Երիտասարդ կատարողների «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները և Յուրմալայի քաղաքային դուման մեկ տարով պայմանագիր կկնքեն այդ քաղաքում փառատոնն անցկացնելու մասին: Այդ մասին այսօր Յուրմալայում կայացած հատուկ մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի ժյուրիի համանախագահ Իգոր Կրուտոյը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կրուտոյի խոսքով, փառատոնի կազմակերպիչներն առաջարկներ են ստացել մրցույթը Սան Ռեմոյում, Մոնտե Կառլոյում, Քիշնևում և այլ քաղաքներում անցկացնելու վերաբերյալ, սակայն նախօրեին երեկոյան կողմերը հանգել են համաձայնության «Նոր ալիքը» Յուրմալայում անցկացնելու մասին: