12 մարտի 2012 - 19:10 AMT
Մագնիսային փոթորիկը շարունակվում է՝ սա արդեն մեկ շաբաթվա ընթացքում չորրորդն է

Երկրի վրա սկսվել է վերջին յոթ օրվա ընթացքում չորրորդ մագնիսային փոթորիկը: Այդ մասին վկայում են ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության տիեզերական եղանակի կանխատեսման տվյալները, գրում է ՌԻԱ Նովոստին:

Մագինսային փոթորիկները Երկրի վրա սկսվում են, երբ մոլորակի մագնիտոսֆերային «հարվածում» են Արևի կողմից արտանետված պլազմայի կուտակումները:

Լեբեդևի անվան ֆիզիկական ինստիտուտի լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչևի կարծիքով, նոր փոթորիկը շարունակական չի լինի: «Այս բռնկումը համեմատաբար կարճ էր, ես կարծում եմ, որ փոթորիկը նույնպես կարճ կլինի՝ 4-6 ժամ»,- ասել է նա: