12 մարտի 2012 - 19:31 AMT
Զինված գրոհայինները հարձակվել են աֆղանացիների վրա

Զինված գրոհայինների խումբը հարձակվել է աֆղանացիների վրա, ովքեր պայմանագրով աշխատում են աֆղանական Լագման նահանգում գտնվող ԱՄՆ ռազմական բազայում, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Հարձակման արդյունքում մեկ պայմանագրային աշխատող սպանվել է, մյուսը ստացել է հրազենային վնասվածք:

Ինչպես գրում են ԶԼՄ-ները, հարձակման ենթարկվածները եղել են հասարակ աշխատողներ և բնակվել են Մարյամ գյուղում: