12 մարտի 2012 - 19:47 AMT
Իրանում արգելել են «Ամուսնալուծություն» ֆիլմի օսկարակիր ռեժիսորին հանդիսավոր արարողություն կազմակերպել

Իրանական իշխանությունները թույլ չեն տվել ռեժիսոր Ասգար Ֆարհադիին, ով «Օսկար» է նվաճել «Ամուսնալուծություն» ֆիլմի համար, հանդիսավոր արարողություն կազմակերպել Թեհրանում, գրում է svobodanews.ru-ն:

Իրանական պետական կինեմատոգրաֆիական գերատեսչությունները չեն տրամադրել նման դեպքերում անհրաժեշտ պաշտոնական թույլտվություն:

Այս ֆիլմն առաջացրել է իրանական պահպանողականների դժգոհությունը, կապված նրա հետ, որ դրանում ցուցադրվել են իրանական հասարակության խնդիրները, կանանց իրավունքների անհավասարությունը և երկրից արտագաղթելու շատ բնակիչների ցանկությունը:

Այնուամենայնիվ, պաշտոնական Թեհրանը ողջունել է «Օսկարի» արժանանալը` որպես «հաղթանակ» իսրայելցի ռեժիսորի ֆիլմի նկատմամբ, ով նույնպես հավակնում էր այդ պարգևին: