12 մարտի 2012 - 19:57 AMT
Վախճանվել է անվանի ֆրանսիացի նկարիչ և կոմիքսների հեղինակ Ժան ժիրոն

Փարիզում կյանքի 74-րդ տարում քաղցկեղից վախճանվել է ֆրանսիացի նկարիչ և կոմիքսների հեղինակ Ժան Ժիրոն, ով հայտնի էր Մեբիուս կեղծանվան տակ, հաղորդում է Figaro թերթը:

Ժիրոյի մահվան մասին հաղորդել է Dargaud հրատարակչատունը: Հայտարարությունում ասվում է. «Կոմիքսների աշխարհը կորցրել է մեծագույն վարպետներից մեկին»:

Բացի Ֆրանսիայում հայտնի կոմիքսների շարքից, Ժիրոն ստեղծել է հագուստի դիզայն մի շարք հայտնի ֆիլմերի համար, աշխատել ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ: