23 փետրվարի 2004 - 19:42 AMT
ԿՈՍՏԱՆԴՈՊՈԼՍԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ԵՎ ԱՐԴԵՆ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻ
Կոստանդնոպոլսի եւ համայն Թուրքիո Հայոց պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանը, որը մարմնական վնասվածքներ էր ստացել փետրվարի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից: Թուրքիայում հրատարակվող հայկական «Մարմարա» թերթի հաղորդագրության համաձայն, բժիշկների թյուլտվությամբ պատրիարքը արդեն մոտակա օրերին կվերադառնա աշխատանքի: Հիշեցնենք, որ վթարը տեղի էր ունեցել միկրոավտոբուսի արգելակների անսարքության պատճառով, որտեղ, արքեպիսկոպոսից բացի, եղել են նաեւ պատրիարքարանի 12 աշխատակիցներ: