12 մարտի 2012 - 21:12 AMT
Ֆրանսիացի և գերմանացի գիտնականները վերստեղծել են միջաստղային միջավայրում կյանքի ծագման պայմանները

Մի խումբ ֆրանսիացի և գերմանացի գիտնականներ լաբորատորային պայմաններում վերստեղծել են միջաստղային միջավայրում կյանքի ծագման պայմանները: Այդ մասին հաղորդում է Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնը (ԳՀԱԿ):

Հետազոտությունների արդյունքը վկայում է այն մասին, որ «կյանքի օրգանական ձևի առաջին մոլեկուլային կառուցվածքները կարող էին ձևավորվել միջաստղային միջավայրում` գիսաստղի միջուկում, նախքան երկնաքարային անձրևի ժամանակ Երկիր մոլորակ ընկնելը»: