12 մարտի 2012 - 21:15 AMT
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը պատրաստ է համաձայնեցնել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը

Ռուսաստանը պատրաստ է համաձայնեցնել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հաշվի առնել ԱՊԼ հետ համաձայնեցված հինգ սկզբունքները: Սիրիայի բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու համար հարկավոր է առաջնահերթ կարգով հրադադարի հասնել»,- նշել է Լավրովը: