13 մարտի 2012 - 09:52 AMT
Սիրիական ընդդիմությունը պնդում է, որ որոշ օտար պետություններ զինում են իրենց

Սիրիական ընդդիմության ներկայացուցիչները հայտնում են, որ որոշ օտար պետություններ օգնում են իրենց զինել սեփական մարտական ստորաբաժանումները, երկուշաբթի օրը հաղորդում է Reuters գործակալությունը:

Ստամբուլում մամլո ասուլիսի ժամանակ Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) ներկայացուցիչ Ջորջ Սաբրան հաղորդել է, որ ընդդիմությունը հատուկ համակարգման բյուրո է ստեղծել, որը զենք է մատակարարում Բաշար Ասադի վարչակարգի դեմ պայքարող մարտիկներին` օգտվելով օտար երկրների օգնությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Սաբրան նշում է, որ խոսքը գնում է այսպես կոչված «Ազատ սիրիական բանակի» (ԱՍԲ) մասին, որը համարվում է ՍԱԽ զինված թևը: Այդ ջոկատները կազմավորվել են անցյալ տարվա աշնանը: