13 մարտի 2012 - 10:34 AMT
«Հայացք». Հանրապետական կուսակցությունն անցել է շոու բիզնեսի ոլորտին

Մի խումբ լրագրողների նախընտրական ցուցակում ընդգրկելուց հետո Հանրապետական կուսակցությունն անցել է շոու բիզնեսի ոլորտին։ Այս շաբաթավերջին երեք–չորս երգիչ–երգչուհիներ կանդամագրվեն ՀՀԿ–ին կամ առանց անդամագրվելու կհայտնվեն նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում։ Առաջինը երգչուհի Շուշան Պետրոսյանն է։ «Դե գերդաստանից մեկը հաստատ պետք է պատգամավոր լինի։ Ինչպես հայտնի է, Շուշանի հորաքույր Ալվարդ Պետրոսյանը հաջորդ խորհրդարանում չի լինի»,- գրում է «Հայացքը»։