13 մարտի 2012 - 12:57 AMT
Աշխարհի առավել մրցունակ մեգապոլիսներն են Նյու Յորքը և Լոնդոնը

Նյու Յորքը գլխավորել է աշխարհի ամենամրցունակ քաղաքների ցուցակը, երկրորդ տեղում Լոնդոնն է, երրորդ տեղում՝ Սինգապուրը: Այդ մասին վկայում է այսօր հրապարակված Economist Intelligence Unit ազդեցիկ բրիտանական վերլուծական կենտրոնի վարկանիշը:

Չորրորդ տեղը կիսում են Փարիզը և Հոնկոնգը, 6-րդ տեղում է Տոկիոն, նրան հետևում են Ցյուրիխը, Վաշինգտոնը, Չիկագոն, տասնյակը եզրափակում է Բոստոնը:

Ոչ մի ռուսական քաղաք չի մտել աշխարհի առավել մրցունակ մեգապոլիսների առաջին քսանյակ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: