13 մարտի 2012 - 13:30 AMT
Վերլուծաբաններ. Apple-ը կվաճառի ավելի քան 1 մլն նոր iPad վաճառքի առաջին օրը

Սպասվում է, որ Apple-ը կվաճառի շուրջ 1 մլն նոր iPad պլանշետային համակարգիչներ մարտի 16-ին՝ վաճառքի առաջին օրը, երբ նոր iPad-ի վաճառքի կդրվի ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Ճապոնիայում: Այդ մասին հաղորդում է Apple Insider-ը՝ մեջբերելով Piper Jaffray-ի վերլուծաբաններին:

Apple տվյալներով, նոր iPad-ի պահանջարկը գերազանցել է սպասումները և դա ստիպել է ընկերությանը փոխել առաքման ժամկետները:

Վերլուծաբանների նախնական կանխատեսումների համաձայն, ընթացիկ եռամսյակում Apple-ը կվաճառի շուրջ 10,1 մլն iPad պլանշետներ

Նոր iPad-ն ունի 2048x1536 pixel Retine HD 9.5 դյույմ անկյունագծով էկրան, աշխատում է iOS օպերացիոն համակարգի 5.1 նոր տարբերակով, A5X պրոցեսորով:

Պլանշետի տեսախցիկը տեսանկարում է 1080p HD վիդեո և կոչվում է iSight camera: Ֆոտոխցիկը 5 մեգապիքսել է: Ունի դեմքի ճանաչման, կադրի ստաբիլիզացիայի հնարավորություններ:

2010-ից ի վեր Apple-ը վաճառել է երկու սերնդի ավելի քան 55 մլն iPad: