13 մարտի 2012 - 13:34 AMT
Սաֆար Աբիև. Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել Իրանի դեմ պատերազմի համար

Ադրբեջանը մտադիր չէ իր տարածքը տրամադրել Իրանի դեմ պատերազմի համար: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևը: Հայտարարությունն արվել է նրա իրանցի պաշտոնակից գեներալ-մայոր Ահմադ Վահիդիի հետ հանդիպումից հետո, հայտնում է Associated Press-ը:

Հարկ է նշել, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների հանդիպմանը նախորդել է գործարքն Ադրբեջանի ու Իսրայելի միջև, մի երկրի, որը բացահայտ կերպով հայտարարում է Իրանի դեմ ուժ կիրառելու մտադրության մասին:

Բանակցությունները, հավանաբար, կոչված են նշելու հարավային հարևանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու Ադրբեջանի ձգտումը: