13 մարտի 2012 - 14:45 AMT
Եվրախորհրդարանի պատգամավորները փորձում են EURO-2012 –ի միջոցով ազդել Ուկրաինայի վրա

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին խնդրում են բարձրացրել Յուլիա Տիմոշենկոյի բանտարկության հարցն ուկրաինական իշխանությունների հետ հանդիպման ընթացքում: Այդ մասին ասվում է Պլատինիին ուղղված նամակում, որը ստորագրել են ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Վալբուրգ Հաբսբուրգ Դուգլասը, Եվրախորհրդարանի պատգամավոր Ելմար Բրոքը, Գերմանիայի ԱԳՆ նախկին ղեկավար Մարկուս Մեկելը և ուրիշներ:

ՈՒԵՖԱ-ի նախագահին ուղղված նամակում խոր մտահոգություն է հայտնվում Ուկրաինայում տիրող ընթացիկ քաղաքական և դատական իրավիճակով: «Առանց չափազանցնելու, մեզ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ուկրաինայի իշխանությունը փորձում է EURO-2012-ն օգտագործել սեփական PR-ի համար, այն ժամանակ, երբ նախագահի ընդդիմադիրները գտնվում են բանտում, իսկ քննադատորեն տրամադրված ԶԼՄ-ները չեն կարող աշխատել միջազգային չափանիշներին համապատասխան»,- ասվում է նամակում: