13 մարտի 2012 - 15:11 AMT
Պրահայում ցուցադրվել է աշխարհի ամենաթանկ մետաղադրամը

Աշխարհի ամենաթանկ մետաղադրամը երկու օրով ցուցադրության է դրվել Պրահայի Ազգային թանգարանում, հաղորդում է Ռիա Նովոստին: Դրամագիտական հնության՝ ամերիկյան քսանդոլարանոց Double Eagle մետաղադրամի ցուցադրությունը, որը թողարկվել է 1933-ին, Պրահայոմ ընթանում է անվտանգության բացառիկ միջոցների ներքո:

Double Eagle-ն ամենաթանկ մետաղադրամն է, որը երբևէ ցուցադրվել և վաճառվել է աճուրդում: Դրա արժեքը կազմում է 8 մլն դոլար: Աշխարհում կա ընդամենը 13 հատ նման մետաղադրամ: