13 մարտի 2012 - 15:44 AMT
Շախմատի ԵԱ. Վերջին տուրում Էլինա Դանիելյանը կիսել է միավորները Մարի Սեբագի հետ

Մարտի 13-ին թուրքական Գազիանթեփում անցնում են Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության վերջին տուրի պարտիաները:

Էլինա Դանիելյանն արդեն ավարտել է իր պարտիան ոչ ոքի: Նրա մրցակիցն էր Մարի Սեբագը Ֆրանսիայից: Դանիելյանը հավաքել է 7,5 միավոր: Առաջնության մյուս պարտիաները շարունակվում են:

Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը խաղում է Բաիրա Կովանովայի հետ (Ռուսաստան), Մարիա Կուրսովան՝ Մելիա Սլաոմեի հետ Վրաստանից, Լիլիթ Գալոյանը՝ Մարինա Մակրոպուլոյի հետ Հունաստանից, Աննա Հայրապետյանը՝ Բուսրի Արիգի հետ Թուրքիայից:

Առաջին 14 տեղերը զբաղեցրած մասնակիցները կնվաճեն Աշխարհի գավաթի ուղեգրեր: