13 մարտի 2012 - 16:18 AMT
Ամենամեծ հայկական տոհմածառը բաղկացած է 965 անձից

«Համահայկական տոհմածառ» նախագիծի կայքում` Armenianfamilytree.com-ում կառուցել են իրենց տոհմածառը ավելի քան 1600 հայ ընտանիքներ։ Այս մասին այսօր հայտնեց նախագծի հիմնադիր Լիլիթ Մակարյանը՝ «Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարան» նախգիծ-կայքի շնորհանդեսի ժամանակ։

Նրա խոսքով 1600-ից ավելի տոհմածառերից ամենահինը 1596թ-ից է սկսվել, իսկ ամենամեծը՝ 965 անձից է բաղկացած։

Armenianfamilytree.com նախագիծը գործարկվել է 2009-ին։ Կայքի միջոցով հնարավոր է կատարել տոհմաբանական հետազոտություններ, բացահայտել ընտանիքի պատմությունը, կառուցել սեփական տոհմածառը և այլն։