13 մարտի 2012 - 16:20 AMT
Լոնդոնի Օլիմպիական խաղերի ընթացքում Միշել Օբաման կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը` 2012թ հուլիսի 27-ին Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում:

Բարաք Օբամայի կինը կշարունակի յուրօրինակ ավանդույթը, որը հիմնադրել են նրա նախորդները: Հիլլարի Քլինթոնը գլխավորել է ԱՄՆ պատվիրակությունը 1994թ Լիլլեհամմերի ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում, իսկ Լորա Բուշը`2006թ Թուրինի Սպիտակ Օլիմպիադայի պատվիրակությունը:

Ամառային Օլիմպիական խաղերը կկայանան բրիտանական մայրաքաղաքում հուլիսի 27-օգոստոսի 12: