13 մարտի 2012 - 16:25 AMT
Այսօր Երկրի վրա սպասվում է հերթական գեոմագնիսական փոթորիկը

Չափավոր հզորության մագինսային փոթորիկը Երկրի վրա կսկսվի մարտի 13-ի երկրորդ կեսին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով Ռոսհիդրոմետի Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցչին:

«Վերջին շաբաթը նշանավորվել է արևային ակտիվության զգալի ուժեղացմամբ Արևի թիվ 1429 ոլորտի պատճառով, որը ծնել է պրոտոնների հզոր հոսքեր շուրջերկրյա տիեզերական տարածությունում: Թեև այս ոլորտում ակտիվությունը նվազում է, ուժեղ բռնկումները դեռ հնարավոր են: Սակայն ուժեղ մագինսային փոթորիկներ առաջիկա երկու օրերին մենք չենք սպասում»,- ասել է զրուցակիցը:

Սպասվում է, որ թիվ 1429 արևային ոլորտում հերթական բռնկումից արևային քամու արագացված հոսքը Երկրին կմոտենա մարտի 13-ի երկրորդ կեսին, ինչը կառաջացնի հերթական գեոմագնիսական փոթորիկը: