13 մարտի 2012 - 16:34 AMT
Սիրիայի իշխանությունները հայտարարել են Իդլիբը գրավելու մասին

Մարտի 13-ին Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Իդլիբ քաղաքը, որը համանուն գավառի մայրաքաղաքն է, հայտնում է Associated Press-ը, հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Ապստամբների կողմից վերահսկվող քաղաքի գրոհը սկսվել էր երեք օր առաջ: Սպանվածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Այդ տեղեկատվությունը հաստատել կամ հերքել անհնար է, քանի որ Իդլիբի հետ կապ չկա: Եթե տեղեկությունը հաստատվի, դա վերջին երկու շաբաթում կառավարական զորքերի երկրորդ զգալի հաջողությունը կլինի Հոմսի գրավումից հետո: