13 մարտի 2012 - 16:43 AMT
ՌԴ Կինեմատոգրաֆիստների միությունում կհարգեն Լև Կուլիջանովի հիշատակը

Մարտի 13-ին ՌԴ Կինեմատոգրաֆիստների միության Սպիտակ դահլիճում տեղի կունենա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի կինոռեժիսոր, ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության վարչության առաջին քարտուղար Լև Կուլիջանովի հիշատակի երեկոն:

Երեկոյի ծրագրում կլինի «Լև Կուլիջանով: Երբ ծառերը մեծ էին» փաստագրական ֆիլմի ցուցարդությունը:

Երեկոյին կմասնակցեն վարպետի ընկերները, գործընկերները, աշակերտները:

Երեկոն կվարի կինոռեժիսոր Անդրեյ Էշպայը, հաղորդում է Miasin.ru-ն: