13 մարտի 2012 - 16:54 AMT
Եգիպտոսի խորհրդարան. Իսրայելը եգիպտացիների գլխավոր թշնամին է

Եգիպտական խորհրդարանի ստորին պալատը կոչ է անում վտարել Կահիրեից Իսրայելի դեսպան Յակով Ամիթին և դադարեցնել Իսրայելից բնական գազի մատակարարումը: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Al-Jazeera գործակալությունը:

Առաջարկությանը կողմ է հանդես եկել պատգամավորների մեծամասնությունը, ինչը զարմանալի չէ, քանի որ վերջին ընտրությունների արդյունքում խորհրդարանական մեծամասնություն է կազմում «Մահմեդական եղբայրներ» կուսակցությունը:

Associated Press գործակալությունը, իր հերթին հաղորդում է, որ եգիպտական հռչակագրի տեքստն ավելի կոպիտ է հնչում. «Եգիպտոսը երբեք չի լինի Իսրայելի օգնականն ու դաշնակիցը, քանի որ իրականում Իսրայելը եգիպտացիների գլախավոր թշնամին է»: