13 մարտի 2012 - 17:39 AMT
ՆԱՏՕ-ն պահանջել է ԵՄ-ից ամրապնդել Թուրքիայի հետ քաղաքական և ռազմական հարաբերությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը պահանջել է ԵՄ-ից ամրապնդել Թուրքիայի հետ քաղաքական և ռազմական հարաբերությունները, որպեսզի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում ցանկալի արդյունքի հասնի:

Ռասմուսենն ընդգծել է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում նրանք ՆԱՏՕ-ի և Եվրամիության ավելի սերտ համագործակցության կարիք ունեն:

Ռասմուսենը կոչ է արել ԵՄ բոլոր անդամներին միանալ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը և ամրապնդել Թուրքիայի հետ քաղաքական և ռազմական հարաբերությունները: