13 մարտի 2012 - 17:49 AMT
Աֆղանստանում թալիբները կրակ են բացել կառավարական պատվիրակության վրա

Թալիբները կրակ են բացել կառավարական պատվիրակության վրա, որն այցելել էր աֆղանական Քանդահար շրջանի գյուղերից մեկը, որտեղ ամերիկացի զինծառայողները գնդակահարել էին 16 խաղաղ բնակիչների: Հարձակման արդյունքում մեկ մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են, պատվիրակությունը շտապ վերադարձել է քաղաք:

Ավելի վաղ թալիբները խոստացել էին վրեժ լուծել ամերիկացիների կողմից գնդակահարված բնակիչների համար: Իսկ Ջալալաբադ քաղաքում հարյուրավոր աֆղաններ դուրս են եկել ցույցի` անիծելով ամերիկացիներին և պահանջելով մարդասպաններին հանձնել հասարակության դատին: «Մահ Ամերիկային, մահ Օբամային»,-գոռում էին նրանք: