Մարտի 13-ի` ժամը 17.30-ի դրությամբ` միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են: Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը և Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Սևանի տարածաշրջանի որոշ ճանապարհներ: Գորիսի տարածաշրջանի որոշ ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կատարվում են մաքրման և մշակման ինտենսիվ աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով: