13 մարտի 2012 - 18:24 AMT
Մոռանալով Հայոց ցեղասպանության մասին՝ Էրդողանը մեղադրում է Իսրայելին պաղեստինցիների ցեղասպանության մեջ

20-րդ դարի սկզբից Պաղեստինում իրականացվում է սիստեմատիկ զանգվածային սպանություն: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, այդ մասին ԱԶԿ խմբակցության նիստում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը:

«Իսրայելը կրկին ձեռնամուխ է եղել Գազայի հատվածում գործողություններին, որոնք երկար տարիների ընթացքում իրականացնում է այս տարածքում: Երեկ Գազայում գազանաբար սպանվել են մեր 23 պաղեստինցի եղբայրները: Աֆղանստանում սպանվել են 17 գյուղացիներ: Ես ցավակցություն եմ հայտնում և պաղեստինցի, և աֆղանցի շահիդներին»,- հայտարարել է նա: