Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ Արաբին երեքշաբթի օրը հանդես է եկել Սիրիայում քաղաքացիական անձանց մահվան միջազգային հետաքննություն անցկացնելու կոչով, հաղորդում են արաբական ԶԼՄ-ները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Պանարաբական կազմակերպության ղեկավարը պահանջել է անցկացնել միջազգային հետաքննություն այդ դեպքերի վրա լույս սփռելու, մեղավորների գտնելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: