13 մարտի 2012 - 19:52 AMT
Իրանը հերքել է ռադիոակտիվ նյութերի հետքերը վերացնելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները

Իրանը հերքել է Պարչինի ռազմական բազայում միջուկային զենքի ստեղծման մշակումների ընթացքում ռադիոակտիվ նյութերի հետքերը վերացնելու փորձերի վերաբերյալ մեղադրանքները:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթն այսօր հայտարարել է, որ միջուկային նյութերի հետքերն անհնար է վերացնել կամ թաքցնել, հաղորդում է «Ազատություն» ռադիոն: Նա նաև խոստացել է միջազգային տեսուչներին թույլ տալ մտնել Պերչինի ռազմական բազա: