«Ալ-Քաիդան» հայտարարել է Եմենի բանակի 73 զինծառայողներին ազատ արձակելու իր պատրաստակամության մասին, երեքշաբթի հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Ինչպես ասվում է «Ալ-Քաիդայի» հայտարարությունում, գերված զինծառայողների և սպաների ազատ արձակումը կիրականանա, եթե երկրի կառավարությունը ազատ արձակի Եմենի բանտերում բանտարկված կազմակերպության ակտիվիստներին:
Մարտի սկզբին ահաբեկիչների զինված խմբավորումները հարձակվել են Եմենի բանակի ստորաբաժանումների վրա` Զինջիբար քաղաքի մերձակայքում, որը նախորդ տարվա մայիսից գտնվում է «Ալ-Քաիդայի» հսկողության ներքո: Բախումների արդյունքում զոհվել են 200 եմենցի զինծառայող, իսկ 73-ը գերեվարվել է: