13 մարտի 2012 - 20:17 AMT
Ադրբեջանը խոստացել է Իրանի դեմ պայքարում չօգտագործել իսրայելական զենք

Ադրբեջանը մտադիր չէ քաղաքական քայլեր ձեռնարկել, որոնք կարող են վնասել Իրանին, հայտարարել է Թեհրանում պաշտոնական այցով գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը:

Նախարարի խոսքով, Ադրբեջանը Իրանի դեմ չի օգտագործելու Իսրայելից գնված զենքը: «Տարածաշրջանում հակամարտություն է ստեղծում միայն Հայաստանը: Հուսով ենք, որ իրանական պետությունը և ժողովուրդը ավելի հստակորեն կդրսևորեն իրենց վերաբերմունքը` Ադրբեջանի նկատմամբ անարդարության առնչությամբ»,-հայտարարել է Աբիևը:

Իր հերթին Իրանի պաշտպանության նախարարը ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է Ադրբեջանին ռազմական ոլորտում աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև համատեղ վարժանքներ անցկացնել: