13 մարտի 2012 - 20:39 AMT
Քոֆի Անանն ակնկալում է, որ այսօր Դամասկոսը կպատասխանի իր առաջարկությունների

ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը Թուրքիայում հանդիպել է Սիրիական ազգային խորհուրդը ներկայացնող երկրի ընդդիմադիր ուժերի հետ: Նա հայտարարել է, որ «պահպանում է լավատեսությունը» բանակցություններից հետո, որոնք նա անցկացրել է Դամասկոսում և հուսով է մարտի 13-ին սիրիական իշխանություններից ստանալ իր առաջարկությունների պատասխանը:

Ավելի վաղ` ցերեկը, Դամասկոսը համաձայնություն է հայտնել խաղաղ կարգավորման ծրագրին, որն առաջարկվել էր ՌԴ և ԱՊԼ անդամ-պետությունների ԱԳ նախարարների կողմից` Կահիրեում տեղի ունեցած հանդիպումից հետո:

Այսօր հայտարարվել է, որ Սիրիայի Ազգային խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Euronews-ը: