13 մարտի 2012 - 21:12 AMT
Վրաստանի ընդդիմությունը պահանջում է վրացի խաղաղապահներին դուրս բերել Աֆղանստանից

Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը քննարկում է վրացի զինծառայողների մասնակցության խելամտությունը` Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը: Նրանք հայտարարել են, որ համապատասխան պահանջներ են ներկայացրել ԿԸՀ, միաժամանակ բնակչության շրջանում ստորագրահավաք կազմակերպելով:

Որպեսզի խորհրդարանը դիտարկի այս հարցը, անհրաժեշտ է հավաքել 30 000 ստորագրություն: