13 մարտի 2012 - 21:21 AMT
ԱՄՆ-ում բողոքի ակցիաները շարունակվում են. Այս անգամ ոստիկանությունը ձերբակալել է «Ատլանտայի զավթիչներին»

ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է «Ատլանտայի զավթիչներ» ակցիայի 14 մասնակիցների: Խաղաղ հանրահավաքը անցկացվում էր Ատլանտայում: Ակցիայի կազմակերպիչները, քննադատելով ոստիկանությանը, շարունակել են «ԱՄՆ-ում ֆինանսական կոռուպցիայի և կոմպրադորյան կապիտալիզմի դեմ» ակցիան:

Հայտարարությունում ընդգծվում է, որ ակցիան շարունակվելու է, հայտնում է Պրեսս Թվ-ն:

Ակցիան սկսվել է նախորդ տարվա սեպտեմբերին Նյու Յորքի Ուոլլ սթրիթում, ապա տարածվել ողջ երկրում: