14 մարտի 2012 - 09:44 AMT
«Ժողովուրդ». Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու մտադրությունից

ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը երեկ երեկոյան` ՀՀԿ ԳՄ նիստից հետո «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնել է, որ Ավանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն կարող է առաջադրել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանի թեկնածությունը: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է պատգամավոր դառնալու մտադրությունից: