14 մարտի 2012 - 09:54 AMT
«Չորրորդ ինքնիշխանություն». Սերգո Երիցյանը նշանակվելու է Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում

Երեկ ավարտվել է Լեզվի պետական տեսչության պետի թափոտ տեղի մրցույթը, որին մասնակցում էին երեք քաղաքացի` Եսայի Թադևոսյանը, Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը: Եսայի Թադևոսյանը չի հաղթահարել առաջին փուլը, իսկ մյուս մասնակիցները` Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը անցնելով երկրորդ փուլ` համարվել են հաղթողներ: Երկու հաղթողի դեպքում` նշանակումն իրականացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարը, այս դեպքում` Արմեն Աշոտյանը:

«ՉԻ»-ն հետաքրքրվել է նախարար Արմեն Աշոտյանից` ո՞ւմ է պատրաստվում նշանակել Լեզվի պետական տեսչության պետ` Սերգո Երիցյանին, թե՞ Մարինե Հովյանին: Վերջինս կատակով նկատել է, որ ֆեյսբուք` սոցիալական ցանցում քվեարկություն է ընթանալու, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով է հաղթողը: Իսկ ավելի լուրջ` նա ասել է, որ սահմանված ժամկետում կիմանանք, թե ում է տալու նախապատվությունը: Թերթի տեղեկություններով, սակայն, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանն է վերստին նշանակվելու Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: Փաստորեն Աշոտյանը ևս չի կարողանում ձերբազատվել ՕԵԿ-ի «ժառանգությունից»: Մնում է եզրակացնել, որ որոշումը պարտադրված է շատ վերևներից: