14 մարտի 2012 - 11:04 AMT
Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայերի ջարդերը Սումգայիթում

Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է 1988թ. հայերի ջարդերը Սումգայիթում: Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): «Դատապարտելով սումգայիթյան ջարդերը՝ կոնգրեսականն իր ձայնը միացրեց այն օրենսդիրների խմբին, որոնք հրապարակավ կողմ են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանն ու տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,-ասել է Արամ Համբարյանը: «Մենք երախտապարտ ենք Ջիմ Կոստային Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի վերսկսման դատապարտման համար»,-ասել է նա:

Հարկ է նշել, որ սումգայիթյան ջարդերը դատապարտել են նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Ջուդի Չուն ու Ադամ Շիֆը: