14 մարտի 2012 - 11:05 AMT
«Հրապարակ». Կիրակի օրը Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամատոմսեր կբաժանի

Կիրակի օրը տեղի է ունենալու մի միջոցառում, որի ընթացքում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը բաժանելու է ՀՀԿ անդամատոմսեր: «Հրապարակը» գրում է, որ այդ միջոցառման ժամանակ կուսակցական անդամատոմսեր են ստանալու գործող պատգամավորներ Մխիթար Վարագյանը, Հակոբ Հակոբյանը և Վիկտոր Դալլաքյանը: Ինչպես նաև մարդիկ, ովքեր կլինեն ՀՀԿ համամասնական ցուցակում: Մասնավորապես նշվում են երգչուհի Շուշան Պետրոսյանի և «Առավոտի» թղթակից Մարգարիտ Եսայանի անունները: