26 փետրվարի 2004 - 17:53 AMT
ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ Է
2003 թվականին Եվրոպական դատարան ներկայացված 35,5 հազար հայցերից 18 տոկոսը ուղղված է եղել Թուրքիայի դեմ: Այդ մասին, ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, տեղեկացրել է Թուրքիայի ներկայացուցիչը Եվրադատարանում: Նրա խոսքերով, այդ առումով Թուրքիան առաջին տեղում է: Երկրորդ տեղում Ռուսաստանն է` հայցերի 14 տոկոսով: