14 մարտի 2012 - 11:50 AMT
Անկարայի ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետներ է կիրառել ցուցարարների դեմ

Անկարայում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրանետներ է կիրառել, որպեսզի ցրի ցուցարարների մեծ խումբը: Բողոքի ակցիան տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատարանը փակել է 1993թ. Սիվասում իսլամիստական ջարդերի մասին գործը հանցագործության վաղեմության պատճառով: Այդ ժամանակ քաղաքում 37 գրող և լիբերալ էր զոհվել:

Գործը փակվել է, քանի որ հանցագործությունից հետո ավելի քան 15 տարի է անցել: Դատարանը սահմանել է նաև, որ 1993 թվականի սպանությունները չեն դասվում մարդկության դեմ անժամկետ հանցագործությունների շարքին: