14 մարտի 2012 - 12:53 AMT
Աֆղանստանի հարավում պայթյուն է տեղի ունեցել

Մարտի 14-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Քանդահար քաղաքի մոտակայքում` Աֆղանստանի հարավում գտնվող համանուն գավառի վարչական կենտրոնում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Միջադեպը տեղ է գտել Քանդահարի օդանավակայանի շրջանում մոտ 08:00-ին մինչ ոստիկանները փորձում էին ականազերծել պայթուցիկով լցոնված մոտոցիկլետը: Տուժածների մասին առայժմ չի հաղորդվում: