14 մարտի 2012 - 13:48 AMT
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը պաշտպանում է ոչ թե Ասադի ռեժիմը, այլ արդարության սկզբունքները

Ռուսաստանը Սիրիայի հակամարտությունում պաշտպանում է ոչ թե Ասադի ռեժիմը, այլ արդարությա սկզբունքները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ով պետք է ղեկավարի Սիրիան, պետք է որոշի նրա ժողովուրդը»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Մենք պաշտպանում ենք ոչ թե ռեժիմը, այլ արդարությունը, սիրիացիների ժողովրդավարական ընտրության ինքնիշխան իրավունքը»,-ասել է նախարարը, հանդես գալով Պետդումայում կառավարական ժամի շրջանակներում: