Ամերիկացիների մեծ մասը դեմ է Իրանի հետ պատերազմին, կարծելով, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի չեզոքությունն ու շարունակի դիվանագիտական ճնշումը: Այդ մասին են վկայում անկախ World Public Opinion կազմակերպության ու Մերիլենդի համալսարանի անցկացրած հարցման արդյունքները:
Այդպես, հարցվածների 69 տոկոսը գտնում է, որ ԱՄՆ-ն դաշնակիցների հետ պետք է շարունակի դիվանագիտական ճնշումը Թեհրանի վրա: Նույնիսկ Հանրապետական կուսակցության կողմնակիցների 58 տոկոսը դեմ է ԱՄՆ մասնակցությանը ռազմական հակամարտությանը:
Հարցումն անց է կացվել մարտի 3-7-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: