14 մարտի 2012 - 15:51 AMT
Թուրքիան սկսել է սիրիացի փախստականների համար նոր ճամբարի ստեղծման աշխատանքները

Թուրքիան սկսել է սիրիացի փախստականների համար նոր ճամբարի կառուցումը, հայտնել է TRT Haber հեռուստաալիքը:

Անցած շաբաթ բարձրաստիճան սիրիացի զինծառայողներ, որոնք համաձայն չեն իշխանությունների հետ, հատեցին Թուրքիայի սահմանը: Զինվորականների հետ միասին սահմանն անցել է նաև 236 քաղաքացիական անձ: Վերջին երեք շաբաթում նրանց թիվը հասել է 600 մարդու: