14 մարտի 2012 - 16:02 AMT
Լևոն Ջուլֆալակյան. Եթե FILA-ն որոշի հաստատել Ամոյանի որակազրկումը, մենք համապատասխան քայլեր կձեռնարկենք

Առաջիկայում կկայանա ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի նիստը, որտեղ նաև քննարկվելու են մրցավարների սխալները, որոնք թույլ են տրվել Բելգրադի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով, բյուրոյի անդամները պետք է որոշեն նաև Ռոման Ամոյանի որակազրկման հարցը:

«Ինչպես արդեն հայտնի է, ադրբեջանցի Էլչին Ալիևի հետ մենամարտից հետո մրցավարը որակազրկել էր մեր մարզիկին: Հուսով եմ, որ FILA-ն ճիշտ որոշում կընդունի և որակազրկումը չի ազդի Ռոմանի հետագա ելույթների վրա: Սակայն եթե FILA-ն որևէ այլ որոշում կայացնի, մեր Ֆեդերացիան, Օլիմպիական կոմիտեն և սպորտի նախարարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկեն»,-հայտարարել է Ջուլֆալակյանը:

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Ամոյանի և Ալիևի միջև մենամարտը, մրցավարների շնորհիվ, ավարտվեց հօգուտ ադրբեջանցու: Հայ մարզիկին որակազրկեցին, քանի որ մենամարտի վերջում նա հրաժարվեց սեղմել հակառակորդի ձեռքը: